Այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով» են․ գերությունից վերադարձած զինծառայողը պատմում է
«Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով» են, հույսով, հավատով ամեն օր սպասում են տուն գալուն։ Տղաները ինչպես ձիգ եղել են, այդպես էլ մնացել են մինչ օրս, իրենց ոչինչ չի կարող կոտրել, իրենք ամուր հույս ու հավատ ունեն, բոլորը սպասում են տուն վերադարձին»,- այս մասին Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո ասաց գերությունից վերադարձած Վաղարշակ Մալոյանը:
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե դեռ քանի անձ կա գերության մեջ:
Ի պատասխան հարցի, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն` Մալոյանն ասաց, որ անձամբ ինքը դեռ լավ է, թե հետո ինչ կլինի, չգիտի։
Նա նաև հայտնեց, որ ինքը պահեստազորային է եղել, կռվել է Ջրականում, երկրորդ անգամ այդ հատված գնալուց հայտնվել է թշնամու ձեռքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
«Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում». Խդր Հաջոյան
Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծում եք՝ Հայաստանն ինչ-որ մեկին պե՞տք է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստ...