Կառաջադրի՞ Էրդողանն իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում, ասել է Դաշինքի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները նախկինում ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»: «Մեր նախագահի թեկնածուն պարզ է, նա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և Ժողովրդական դաշինքը նույնպես նոր հաղթանակ կտանի»,- Բահչելիի խոսքերն է մեջբերում Star թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Մինչև ամերիկացիները տեղակայվեն, մենք արդեն կլինենք Լա Մանշի ափերին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ զինված ուժերը շատ ավելի արդյունավետ են, քան ՆԱՏՕ-ի ուժերը։ «Մ...
Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այդ մասին...
Այսօր խնամի-ծանոթ-բարեկամ երևույթները պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան
Իմ պաշտոնը քաղաքական է, և օրենքը թույլ է տալիս այդ պաշտոնին նշանակել այն մարդուն, ով կիսում է իշխանության գաղափարները, ն...