Պուտինն առաջարկել է ապաստան տալ Պորոշենկոյին. ինչ պատասխան է տվել Պորոշենկոն
Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն պատասխանել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի` մարդասիրական նկատառումներից ելնելով իրեն ապաստան տալու մասին առաջարկին` ասելով, որ Ուկրաինայում «ինքնուրույն գլուխ կհանեն»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պորոշենկոն կարծում է, որ իր հանդեպ քրեական հետապնդում իրականացնելով` Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին «Պուտինին նվեր է անում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Պորոշենկոն Ուկրաինայի առաջնորդին հորդորել է ջանքերն ուղղել երկրի պաշտպանությանը։
«Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին կոչ եմ անում վերջապես ընդունել, որ մենք ինքնուրույն այստեղ` Ուկրաինայում, գլուխ կհանենք։ Եվ ուկրաինական քաղաքականության և քաղաքական գործիչների մասին մշտապես «հոգ տանելու» ռուսական պրակտիկան վաղուց ավարտվել է` դեռ այն ժամանակից, երբ ես Ուկրաինայի նախագահ ընտրվեցի», – գրել է Պորոշենկոն։
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել և պատրաստ է անել դա նաև հիմա «ոչ թե այն պատճառով, որ նրա վարած քաղաքականությունը շատ հավանել կամ հավանում, այլ մարդասիրական նկատառումներից ելնելով»։
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ Դոնբասից ածխի մատակարարման գործի շրջանակում, նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Ես սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում». Զասը` հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հա...
«Սեյրան Օհանյանին կանչեինք հարցնեինք` ինչո՞ւ ես շիշ նետում»․ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԺ ծեծկռտուքների մասին
8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վ...
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հանդիպել են: Ռուսաստանն...