Տեղեկությունները կեղծ են․ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները
Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն` ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
«Այդ տեղեկությունները, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։
Միաժամանակ, ՊԲ–ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ իբրև հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։ Նշվել էր, որ տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
ԱՄՆ-ում հաշվարկել են՝ ինչ կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում․ Reuters
Ըստ ԱՄՆ-ի գնահատականների ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի կորուստները կկազմեն մինչև 25 000 զինվորական և մինչև 50 0...
Իրանի ԱԳՆ-ն` Պարսից ծոց–Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման...