Ո՞ւմ թեկնածություններ է քննարկել ընդդիմությունը՝ նախագահի պաշտոնում. «Հրապարակ»
«Լրատվականը հետաքրքրվել է ՝ այնուամենայնիվ, ո՞ւմ թեկնածություններն է քննարկել խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Հայտնել են, որ մեծ թվով անձանց են քննարկել։ Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ով հրաժարվել է առաջադրվել։ Ապա ինքնառաջադրվել է Էդգար Ղազարյանը՝ շեշտելով առաջադրման կարևորությունը և հայտնելով իր պատրաստակամությունը՝ աջակցել ընդդիմության ցանկացած թեկնածուի։
Ապա ևս երկու թեկնածու է քննարկվել՝ թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի և ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի թեկնածությունները։ Վերջինիս թեկնածությունը դրական է դիտվել, քանզի Վահագն Խաչատրյանի դեպքում նա լավ մրցակից կարող էր լինել՝ երկուսն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանի գործիչներ են, երկուսն էլ՝ կենսագրություն ունեցող, բարձր պաշտոններ զբաղեցրած։ Սահակյանը՝ նաև որպես ինտելեկտուալ և ինտելիգենտ մարդու կերպար»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
2 միլիարդ եվրո՝ Ադրբեջանին
Եվրամիությունը 2 միլիարդ եվրո է հատկացնում Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է...
«Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն խոստովանել է, որ իրենք սեփակ...
Զելենսկին պատասխանել է Էրդողանի գրառմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...