«Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»․ Էրդողանն ու կինը վարակվել են կորոնավիրուսով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։ Տեղեկությունը Էրդողանը հայտնել է Twitter–ի իր միկրոբլոգում։
«Թեթև ախտանշաններից հետո ես ու կինս Covid-19 թեստ հանձնեցինք, պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, մեզ մոտ թեթև տեսակն է, որը հայտնի է «Օմիկրոն» անվանումով»,– գրել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ ինքն ու կինը կմեկուսանան տանը, բայց կշարունակեն աշխատել հեռավար։
«Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»,– եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք` Էրդողանը նոր է վերադարձել Ուկրաինայից, ուր պաշտոնական այցով մեկնել էր փետրվարի 3-ին։ Կիևում նա հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
ԱՄՆ-ում հաշվարկել են՝ ինչ կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում․ Reuters
Ըստ ԱՄՆ-ի գնահատականների ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի կորուստները կկազմեն մինչև 25 000 զինվորական և մինչև 50 0...
Իրանի ԱԳՆ-ն` Պարսից ծոց–Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման...