Ի՞նչ է առաջարկել Ուկրաինան՝ Ադրբեջանին
Ուկրաինայի էներգետիկայի նախարարի՝ եվրոպական ինտեգրման հարցերով տեղակալ Յարոսլավ Դեմչենկովն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազային պահեստները: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, փոխնախարարի խոսքով «դա կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»:
«Անդրբալկանյան խողովակաշարով իրականացվող փոխանցումները և Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող են նպաստել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարման ծավալների ավելացմանը և ամրապնդել դեպի տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- Դեմչենկովին մեջբերում է ուկրաինական նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինս հավելել է, որ Բաքուն Կիևի ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հատկապես նավթագազային համալիրի զարգացման հարցերով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
2 միլիարդ եվրո՝ Ադրբեջանին
Եվրամիությունը 2 միլիարդ եվրո է հատկացնում Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է...
«Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն խոստովանել է, որ իրենք սեփակ...
Զելենսկին պատասխանել է Էրդողանի գրառմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...