Ռուսաստանը կեղծ տեսանյութեր է պատրաստում Դոնբասի վերաբերյա՞լ. Լավրովը Պետդեպարտամենտի հայտարարությունը ցնորք է անվանել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցնորք է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, տեսանյութերի տեսքով սադրանքներ է պատրաստում Ուկրաինայի վրա «հարձակում» իրականացնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չեմ, որ պետք է գուշակեմ, թե ինչու մեր արեւմտյան գործընկերները կարող են զարմանալ ժամանակակից պայմաններում։ Նրանք զարմանում են պատճառով եւ առանց պատճառի, հիմնականում՝ առանց պատճառի կամ իրենց հորինած պատճառներով։ Ես այստեղ կարդացի Պետդեպարտամենտի որոշ հայտարարություններ, թե Ռուսաստանը կեղծ տեսանյութեր է պատրաստում Դոնբասի վրա ուկրաինական զորքերի ենթադրյալ հարձակման մասին: Դե, չգիտեմ, նման հերյուրանքների ցնորական բնույթը, եւ դրանք ամեն օր ավելանում են, դա ակնհայտ է ցանկացած քիչ թե շատ փորձառու քաղաքագետի համար»,- ասել է Լավրովը։
ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ ռուսական հետախուզական ծառայությունները, իբր, պատրաստվում են տեսանյութ նկարահանել, որը ցույց կտա ուկրաինացի զինվորականների բեմադրված հարձակումը Ռուսաստանի տարածքում կամ նրանց ռուսալեզու համաքաղաքացիների վրա՝ «սպանված», ավերված շենքերի, սգացող մարդկանց, ուկրաինական զենքի եւ թուրքական արտադրության անօդաչու սարքերի կադրերով։ Վաշինգտոնի կարծիքով՝ այդպսիս «ֆեյքը» կարող է պատրվակ դառնալ Ռուսաստանի համար՝ հարեւան երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ Լրատվամիջոցների՝ ապացույցներ տրամադրելու խնդրանքին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել հավատալ ամերիկյան կառավարության խոսքին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ-ից. նախագահի թեկնածուն պատասխանում է
Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս մասին Կառավարության նիստից հետ...
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է». Բայրամով
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմաննե...
Փաշինյանը, Ալիևն ու Մակրոնը տեսակոնֆերանս են անցկացրել. մանրամասներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական...