Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը
Ռուսաստանն ու Չինաստանը կառուցել են «նոր տիպի հարաբերություններ», որոնք գերազանցում են «սառը պատերազմի» ժամանակաշրջանի ռազմաքաղաքական դաշինքներին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ՌԴ ղեկավարի Պեկին կատարած այցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվան և Պեկինը խորապես մտահոգված են միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներով և վստահ են, որ ոչ մի պետություն չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունը ուրիշների հաշվին։
Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը և դաշինքին կոչ են անում հրաժարվել «սառը պատերազմի» մոտեցումներից: Պեկինը «հասկանում և աջակցում է» Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ձևավորման ռուսական առաջարկներին:
Մոսկվան և Պեկինը Վաշինգտոնին կոչ են անում հրաժարվել Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու ծրագրերից և կամրապնդեն համակարգումը այս հարցում, ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
«Սա սարսափելի հանցագործություն է մեր մոլորակի դեմ»․ Զախարովան՝ Bloomberg-ի հրապարակման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինա իբր մոտալուտ ռուսական ներխուժման մասին արևմտյան լրատվամիջոցների...
Զախարովան՝ Լաչինի միջանցքին այլընտրանք համարվող կամրջի վերանորոգման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում անդրադարձել է կամրջի վերանորոգման աշ...