Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցուհուն

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Shamshyan. com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 13:00–ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի  ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:

Քաղաքականություն