ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից»․ ԱԳ նախարար
«Բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք սահմանագծման և սահմանազատման գործընթացով»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում մասնավորապես պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործը կտանեն, կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը»,- նշեց նախարարը։
«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը, պարտավորությանը, որն ստանձնել ենք, այժմ ադրբեջանական, ռուսական կողմերի հետ քննարկում ենք այն միջոցները, որոնք մեր կարծիքով անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացրել։
«Բանակցային գործընթաց է սա։ Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց շարունակական պրոցես է, էնպես չի, որ մենք մի անգամ առաջարկեցինք՝ իրենք մերժեցին․․․ եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»,- հավելեց Միրզոյանը։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի և Սի Ծինպինի հանդիպման առաջին կադրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը բանակցություններ են վարում Պեկինում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի Գանձակ այցի ժամանակ դեկորատիվ ծառեր են տնկել, հետո հեռացրել
Ահաբեկիչ Ալիևի Գանձակ կատարած այցի ժամանակ տեղի իշխանությունները դեկորատիվ ծառեր են տնկել այն ճանապարհի պարագծի երկայնքո...
«Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում». Խդր Հաջոյան
Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց...