Հասարակություն
Թուրքիայի և Հայաստանի ջանքերը․ ինչ են քննարկել Սպիտակ տան ներկայացուցչի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ։
Այս առնչությամբ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Նրանք ընդգծել են իրենց համատեղ հավատարմությունը ինչպես շարունակական դիվանագիտությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0