«Օմիկրոնը կլինի գրիպի նման սովորական վիրուս․ մարդիկ կհիվանդանան, կլավանան»․ Նարեկ Զեյնալյան
«Մեծամասամբ օմիկրոն տեսակի շտամն է, որովհետև այն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց դրան զուգահեռ, բարեբախտաբար, մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է՝ այլ շտամների համեմատ»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվին, ասաց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: «Եթե նկատել եք, այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի դեպքում մահվան թվերը եզակի են: Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ սա կլինի սովորական շրջանառվող վիրուս, ինչպիսին է գրիպի սեզոնային վիրուսը: Վստահ եմ, որ կգնա դրան, մարդիկ կհիվանդանան, կլավանան՝ սովորական հարբուխի տեսքով, և հոսպիտալացման կարիք մեծ մասամբ չի լինի»,- նշեց Զեյնալյանը: |
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...