Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ինչ իրավիճակ է Լարսում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար` դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առ...
Երևան-Ստամբուլ առաջին չվերթ. քանի ուղևոր է Ստամբուլ մեկնել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կայացել է Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։ Թռիչքն իրականացվել է սահմանված ժամին՝ 18։00...
Դեսանտ են իջեցրել, Ռուսաստանը մտահոգված է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներն ահազանգում են, թե Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում հակառո...