Վարշավան ՀՕՊ շարժական համակարգեր, ԱԹՍ-ներ, հրետանային զինամթերք կտրամադրի Ուկրաինային
Մեծ Բրիտանիան, Լեհաստանը եւ Ուկրաինան աշխատում են իրենց եռակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ «հերթական ռուսական ռազմական միջամտության սպառնալիքի պայմաններում», Կիևում հայտարարել են Արեւելյան Եվրոպայի երկու երկրների ղեկավարները, հաղորդում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեքշաբթի ավելի ուշ կժամանի Կիեւ։
«Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք պաշտոնապես գործարկել Ուկրաինա-Լեհաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության նոր տարածաշրջանային ձեւաչափը։ Ռուսական շարունակվող ագրեսիայի համատեքստում մենք պետք է եռակողմ փաստաթուղթ ստորագրենք համագործակցության մասին՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ելույթ ունենալով Շմիգալի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ նրա լեհ գործընկեր Մաթեուշ Մորավեցկին ասել է, որ Վարշավան Ուկրաինային կօգնի գազի եւ զենքի մատակարարման, ինչպես նաեւ մարդասիրական եւ տնտեսական օգնության հարցում։ «Ապրելով Ռուսաստանի նման հարեւանի կողքին՝ մենք զգում ենք, որ ապրում ենք հրաբխի ստորոտում»,- ասել է Մորավեցկին՝ հավելելով, որ Վարշավան Ուկրաինային հրետանային զինամթերք, ականանետեր, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ հետախուզական անօդաչու սարքեր կտրամադրի:
Մորավեցկին կոչ է արել Գերմանիային չգործարկել «Հյուսիսային հոսք 2» գազատարը՝ ասելով, որ դա լուրջ վտանգներ է պարունակում անվտանգության համար: Նրա խոսքով՝ «Ռուսաստանին դիմակայելը կարեւոր է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար»։ «Գործարկելով այս խողովակաշարը՝ Բեռլինը լիցքավորում է Պուտինի ատրճանակը, որով նա կարող է շանտաժի ենթարկել ողջ Եվրոպային», - ասաց նա։
Մորավեցկին նշել է, որ արտգործնախարարները «աշխատում են պոտենցիալ ձեւաչափի ուղղությամբ, որը կարող է ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում Լեհաստանի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ»:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Ռուսաստանը միշտ համեմատվել է արջի հետ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սպիտակ տան մամուլի քարտուղար...
Ընդդիմությունը կառաջադրի՞ ՀՀ նախագահի թեկնածու
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեռևս քննարկում են ՀՀ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուին...