Տարածք չենք զիջելու` պատերազմը դադարեցնելու դիմաց. Զելենսկի
Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վալոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ դա ամեն դեպքում չի կանգնեցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքով՝ Կիևին անվտանգության ամուր երաշխիքներ են պետք, որոնք կերաշխավորեն ամբողջ Եվրոպայի կայունությունը:
«Հարկավոր է Մոսկվայի վրա ճնշում գործադրել, պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել, առգրավել նրանց ակտիվները»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին ընդգծել է Չինաստանի վրա ճնշում գործադրելու, նաև տարբեր միջոցներով մոտիվացնելու կարևորությունը:
«Պեկինը կարող է ազդել Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար»,- շեշտել է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի նշան բողոքի, Վրաստանում մի խումբ մարդիկ երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք
Ի նշան բողոքի, որ այս տարի` Վրաստանի Անկախության օրը, Կառավարությունը խորհրդարանի շենքի վրա չի ցուցադրել ԵՄ դրոշները, մո...
«Միջանցքային» տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել. Փաշինյան
«Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեց...
Ֆրանսիայի հրապարակն այս պահին
Ֆրանսիայի հրապարակից հանվել են վրանները։ Մայրաքաղաքի երթևեկությունը վերադառնում է բնականոն ռեժիմի։ Հիշեցնենք՝ ավելի վաղ...
Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը․ ՔՊ պատգամավոր
«Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով...