Քաղաքականություն
ԵՄ-ն ևս 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջ փաթեթը։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։
Տեղեկատվության համաձայն, սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչև 2026 թվականի մարտի 15-ը։
«Այսօր Խորհուրդը որոշեց երկարաձգել սահմանափակող միջոցառումները ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի մարտի 15-ը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պատժամիջոցները, ինչպես նախկինում, կվերաբերեն ավելի քան 2500 ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ-ն ավարտում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
«Կանխատեսել ենք անխուսափելին»․ Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ գործոնի մասին
Mariam Z.
Հայկական Կարմիր խաչը հայտնվել է լրջագույն ճգնաժամի մեջ. Եղիզարյանը բաց նամակ է հղել
Edita
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Լավրովին Երևանում դիմավորել են «Պուտին մարդասպան» պաստառով
Mariam Z.