
Իրանը երբեք չի դիմել Ռուսաստանին զինամթերքի մատակարարման խնդրանքով

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ուղիղ եթերում հայտարարել է, որ Իրանը երբեք չի դիմել Ռուսաստանին Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման խնդրանքով:
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Իրանի վրա այդ ռեժիմի հարձակման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու մասին հաղորդագրությունները կեղծ են և ոչ հավաստի:
Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Թեհրանի հրամանատարական կետին, Նաթանզի ուրանի հարստացման գործարանին։ Զոհվել են Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, մի քանի այլ հրամանատարներ և գիտնականներ։ Հարվածներ են հասցվել նաև Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին. Թեհրանի բնակելի համալիրում զոհվել են մի շարք մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։