Էրդողանը զգուշացրել է տարածաշրջանում Իսրայելի աճող ագրեսիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության փակ նիստում զգուշացրել է կողմնակիցներին տարածաշրջանում Իսրայելի «աճող ագրեսիայի» մասին և նշել երկրի անվտանգության ապահովման գործում հակաօդային պաշտպանության համակարգերի առանցքային դերը: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը: 


Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար զինված ուժերին 460 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 47 միավոր տեխնիկա փոխանցելու մասին:


«Կատարի վրա նենգ հարձակումը ցույց տվեց, որ «Պողպատե գմբեթը» մեր ճիշտ քայլն է։ Իսրայելի ագրեսիվությունը տարածաշրջանում մեծացել է», - հայտարարել է Էրդողանը։


Անկարան մշակում է «Պողպատե գմբեթ» բազմաստիճան ՀՕՊ համակարգ՝ այն դիրքավորելով որպես իսրայելական «Երկաթե գմբեթից» ավելի արդյունավետ համալիր։ Էրդողանի գլխավորությամբ անցկացված պաշտպանական կառույցների նիստում քննարկվել է նաև ռուսական «С-400» համալիրները ազգային հակաօդային պաշտպանության համակարգին կցելու հեռանկարը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իիր հերթին Կատարին` Իսրայելի հարվածներն, անվանել է «դժբախտ պատահար»` նշելով, որ այդ թեմայով խոսել է Նեթանյահուի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ