
Ուկրաինացիների կողմից պայթուցիկի ներմուծումը պետական հեղաշրջման նախապատրաստման մաս էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հնարավոր է համարել, որ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից երկիր պայթուցիկի ներմուծումը պետական հեղաշրջման նախապատրաստման մաս կարող է կազմել, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Ինչ վերաբերում է երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ հայտարարված «հեղաշրջման» հետ հնարավոր կապի հարցին, տեսնում եք, որ ընդդիմությունը բացարձակապես հուսահատված է, այն թուլացած է և սա է հիմնական պատճառը։ Նման պահերին ցանկացած սադրանք հնարավոր է», - ասել է Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ այս հարցը հատուկ ուշադրություն է պահանջում և վստահություն է հայտնել, որ այն կհասցվի իր ավարտին։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ավելի վաղ հայտնել է Ուկրաինայի երկու քաղաքացիների ձերբակալման մասին, որոնց մոտ հայտնաբերվել է 2.4 կգ հզոր հեքսոգեն պայթուցիկ նյութ։