Տաշիր Սամոյի «պայքարի» գործընկեր Բագրատենք են ասել, որ մարզերում անգործ մարդ գրեթե չկա. Արայիկ Հարությունյան
Սամվել Կարապետյանը՝ Տաշիր (Կիպրցի) Սամոն, բանտախցից գրել է, որ հենց դուրս եկավ, բոլոր գյուղերում ապահովելու է աշխատատեղեր, քանի որ մարզերում մարդիկ գործ չունեն, ամբողջ օրը հուսալքված նարդի են խաղում:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Բայց նրան խորհուրդ կտամ կեղծ թեզերով չմտնել քաղաքական պայքարի մեջ, քանի որ հենց իրենց ժողովուրդն է հերքում այդ պնդումները: Տաշիր Սամոյի «պայքարի» գործընկեր Բագրատ Գալստանյանի և ընկերների քրեական գործի շրջանակներում Բագրատենք են ասել, որ մարզերում անգործ մարդ գրեթե չկա շնորհիվ կառավարության բազմաթիվ ու բազմամիլիարդանոց ծրագրերի:
Հատված քրեական գործից.
Հ.Նազարյան - Սարգսյան, անտեր, անգործ մի որոշ տոկոս, որոնք ունենան էդ հացի ու ծախսի հարցը ո՞նց, դա է հետաքրքրում: Մեծ մաս ա:
Ա.Սարգսյան- էսօր տենց մարդ չկա,ես քեզ անկեղծ ասեմ:
Ա.Սարգսյանը պատմել է, որ այսօր Սիսիանում բանվոր չես կարողանում գտնել, բոլորն աշխատում են:
Օրինակ է բերում ԽՍՀՄ-ի ժամանակները,որ նույնիսկ այն ժամանակ այդքան շինարարություն չի եղել: Հիմա Սիսիանում ութ հատ դպրոց են կառուցում,որոնցից ` չորսի գետնահարկը պետք է լինի «բունկեր»: Ըստ Ա. Սարգսյանի, այսօր Սիսիանում կառուցվում է 50 միլիարդի շինարարություն:
Հետո.
Հ. Նազարյան - Այսի՞ նքն ( մնացած խոսակցությունը լսելի չէ) շահագրգռես,որ տենց բաներ չունեն»:

Նմանատիպ հոդվածներ
Սնոուդենը Բայդենի համար տհաճ ճշմարտություն է բացահայտել
Ռազմական հակամարտություններին աջակցող քաղաքական գործիչները դաժանորեն պատժվել են Եվրախորհրդարանի ընտրություններում, X սոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞ւր եք գնում, տղերք». «Իմ քայլից» դորս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ ԱԺ-ում
«Ո՞ւր եք գնում, տղերք». «Իմ քայլից» դորս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը խոսեց Ադրբեջանում աճող հայատյացության և իշխող մեծ...
Լավաշը յուրահատուկ համ ունի. Աննա Հակոբյանն ու Հո Չինին հետևել են լավաշի թխման ընթացքին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել է «Մեգերյան կարպետ» գորգեր...
ՀՀ-ում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար կգործի երկու անցակետ
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ»...