ՆԳ նախարարը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագիծը
Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նախարար Սարգսյանը, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենն ու ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը կարողացել են համաձայնության գալ
Սպիտակ տունը և ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը վերջապես կարողացել են համաձայնության գալ պետական պարտքի առավելագույն շ...
Հայաստանը բնավ էլ առաջին տեղում չէ քաղցկեղի տարածվածության ցուցանիշով. նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում քաղցկեղի տարածվա...
Փաշինյանը Միջուկային հետազոտությունների ինստիտուտում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակել
Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետո...
Վրաստանի ԿԸՀ նախագահը կկարողանա զենք կրել․ մանրամասներ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին թույլ կտան զենք կրել տեղական իշխանությունների ընտրություններից առաջ...