
Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի 246,5 միլիոն դոլարի վարկ

Ճապոնիան մտադիր է Ուկրաինային տրամադրել 246,5 միլիոն դոլարի վարկ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ուկրաինան համապատասխան համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, Կիևը գումար կստանա «Վերականգնման աջակցություն կայուն ֆինանսական կառավարման միջոցով» (SURGE) ծրագրի շրջանակներում։
«Ուկրաինան Ճապոնիայից ավելի քան 246 միլիոն դոլար կստանա Համաշխարհային բանկի կողմից ֆինանսական կառավարման աջակցության նախագծի շրջանակներում», - ասվում է նախարարության կայքում տեղադրված նյութում։
Ուկրաինան, որը 2024 թվականի համար բախվում է 43,9 միլիարդ դոլարի ռեկորդային բյուջետային դեֆիցիտի, շարունակում է հույսը դնել միջազգային գործընկերների օգնության վրա՝ իր ֆինանսական կարիքների զգալի մասը հոգալու համար։