Հաստատվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու մասին բանաձևը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատել է երկու պետության սկզբունքով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու մասին բանաձևը:


Փաստաթուղթը կոչ է անում խաղաղ ճանապարհով դադարեցնել պատերազմը և վերադարձնել ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց: Ընդգծվում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման, Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների բարելավման և անվտանգության համապարփակ երաշխիքների կարևորությունը:Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 142 պետություն, դեմ՝ 10 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, Միացյալ Նահանգները, Հունգարիան, 12 պատվիրակ ձեռնպահ է մնացել։


ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը քննադատել է բանաձևը՝ կարծիք հայտնելով, որ այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ին։ Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրն էլ հորդորել է, իր ձևակերպմամբ՝ պատերազմը շարունակող և պաղեստինցիներին ոչնչացնող կողմին լսել բանականության ձայնը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան և Բելգիան հայտարարել էին, որ առաջիկայում պատրաստվում են ճանաչել Պաղեստին պետությունը: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ նման բան թույլ չեն տալու:

Քաղաքականություն

Պատահարներ