
Լեհաստանը չի խզի դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ. Սիկորսկի

Լեհաստան ռուսական ԱԹՍ-ների ներխուժման ֆոնին այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Վարշավան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
«Դիվանագիտական շփումներ են պետք ոչ միայն ընկերների, այլև հակառակորդների հետ»,- Կիև այցի ընթացքում նշել է Ռադոսլավ Սիկորսկին:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ Լեհաստանում ռուս դիվանագետների գործունեությունը կսահմանափակվի: Սիկորսկին նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, դա անում է Ռուսաստանը՝ Ուկրաինայի միջոցով:
«Պատրաստ ենք ընդլայնել Կիևի հետ ռազմական գործակցությունը»,- շարունակել է լեհ դիվանագետը:
Ավելի վաղ նաև հայտնի է դարձել, որ Լեհաստանի օդային սահմանի խախտումից հետո Ուկրաինայի արևմուտքում լրացուցիչ ՀՕՊ համակարգեր կդեղադրվեն՝ ապահովելու նաև եվրոպական անվտանգությունը: