
ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից ԱԹՍ-ների հարձակումներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ունի Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումներին արդյունավետ արձագանքելու կարողություն։ Այս մասին ասել է Կիևում ընթացող Յալթայի եվրոպական ռազմավարության ֆորումում։
Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հարձակումը նպատակ ուներ փորձարկել Արևմուտքը և ՆԱՏՕ-ն, ինչպես նաև ստուգել, թե որտեղ են նրանց «կարմիր գծերը»։
«Անհրաժեշտ են վճռական պատասխաններ։ Օրինակ՝ Ուկրաինային պետք է տրամադրվի զենք, որը մինչ օրս չի փոխանցվել», - ընդգծել է նախագահը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ որ խախտվել է Լեհաստանի օդային տարածքը։ Լեհաստանի վարչապետը հաստատել է, որ ԱԹՍ-ները ռուսական են եղել:
Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն չկարողացավ ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե որ երկիրն է կանգնած Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպի հետևում։