Նախագահի նաև կին թեկնածու է եղել, բայց ով՝ չեմ ասի. Սիմոնյան
Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե նախագահի պաշտոնում քննարկվել է նաև իր թեկնածությունը, սակայն ինքն ինքնաբացարկ է հայտնել:
Հարցին, թե կարծել է՝ մրցակցությանը չի՞ դիմանա. Սիմոնյանը պատասխանեց.
«Հարցը մրցակցությունը չի։ Համարում եմ, որ այստեղ իմ աշխատանքը բավականին լավ եմ կատարում, համարում եմ, որ պատասխանատու աշխատանք եմ անում: Շատ-շատ պատճառներ կան, գուցե նաև ես այն ճանապարհը դեռ չեմ անցել, որը պարոն Խաչատուրյանն է անցել: Վերջիվերջո, երկրին պետք է պատասխանատու ձևով մոտենալ, և այդ պատասխանատվության զգացողությունը շատ բարձր է: Դա նույնպես դեր խաղաց իմ որոշման հետ կապված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, թե Վահագն Խաչատուրյանից բացի, այլ արժանի թեկնածուներ ևս եղել են:
«Եղել է նաև կին թեկնածու: Թե ով է՝ այ, դա չեմ ասի»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը կրկին վիրավորել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Երեկ` հունվարի 30-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել AZERTAC-ին` երկրի պետ...
Ալիևը վախենում է, որ Հայաստանը ոտքի կկանգնի. նա կրկին սպառնացել է մեզ
«21-րդ դարում հայկական ֆաշիզմի կողմից իրականացրած այս ավերածությունները բոլորի համար պետք է դառնան ցուցիչ, որ ֆաշիզմում...
ՔՊ-ն ԱԺ-ում փակ նիստ է գումարում․ ի՞նչ հարց է քննարկվում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում փակ նիստ է գումարել, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի նախա...
Էրդողանը Չավուշօղլուին և ևս 3 նախարարի հնարավոր է պաշտոնանկ անի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պաշտոնանկ անել ևս 4 նախարարի, գրում է Sputnik-ը` հղում անելով Cumhuriyet-...