Էրդողանը Չավուշօղլուին և ևս 3 նախարարի հնարավոր է պաշտոնանկ անի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պաշտոնանկ անել ևս 4 նախարարի, գրում է Sputnik-ը` հղում անելով Cumhuriyet-ը։
Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլից հետո հնարավոր է` պաշտոններից ազատվեն արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան և գյուղատնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։
Սակայն նախարարական կաբինետի փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից չեն լինի։
Ամենանշանակալի փոփոխությունը Չավուշօղլուի հեռանալն է, որին կարող է փոխարինել նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Նշվում է, որ Պակդեմիրլին իր հեղինակությունը կորցրել է անցյալ տարվա անտառային հրդեհների և հրշեջ ինքնաթիռների հետ կապված պատմությունների պատճառով։
Cumhuriyet-ի տվյալներով ՝ նախկին նախարար Գյուլը խնդիրներ է ունեցել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ և դեմ է եղել Էրդողանի հրամաններին: Նախագահը դժգոհ է եղել նաև Գյուլի` 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձի հետ ենթադրաբար կապ ունեցող դատավորների և դատախազների դեմ գործողություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը կրկին վիրավորել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Երեկ` հունվարի 30-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել AZERTAC-ին` երկ...
Ալիևը վախենում է, որ Հայաստանը ոտքի կկանգնի. նա կրկին սպառնացել է մեզ
«21-րդ դարում հայկական ֆաշիզմի կողմից իրականացրած այս ավերածությունները բոլորի համար պետք է դառնան ցուցիչ, որ ֆաշի...
ՔՊ-ն ԱԺ-ում փակ նիստ է գումարում․ ի՞նչ հարց է քննարկվում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում փակ նիստ է գումարել, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի նախա...
Ինչ է ակնկալում Բաքուն Երևանից. Ադրբեջանից հայտարարում են
Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը խոսելով Հայաստանի մասին հանդես է եկել հայտարարությամբ, այս մասին տ...