Մոսկվան առայժմ չի արձագանքել Վաշինգտոնի պատասխանին. Պեսկով
Ռուսաստանն առայժմ պաշտոնապես չի փոխանցել իր արձագանքը Վաշինգտոնի՝ նախորդ շաբաթ ուղարկած այն գրավոր պատասխանին, որով ամերիկյան կողմը պատասխանել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ խոսնակի՝ որոշակի շփոթմունք է առաջացել, Մոսկվան իր դատողություններն է ներկայացրել Վաշինգտոնին այլ խնդրի վերաբերյալ:
«Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայի վերաբերյալ չի փոխանցվել: Այդ պատասխանը դեռևս նախապատրաստվում է», - ասել է Կրեմլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Վարշավան ՀՕՊ շարժական համակարգեր, ԱԹՍ-ներ, հրետանային զինամթերք կտրամադրի Ուկրաինային
Մեծ Բրիտանիան, Լեհաստանը եւ Ուկրաինան աշխատում են իրենց եռակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ «հերթական ռուսա...
«Ռուսաստանը միշտ համեմատվել է արջի հետ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սպիտակ տան մամուլի քարտուղար...