«Չգիտեմ` այստեղ լինեմ, թե այնտեղ». Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը փետրվարի 1-ից ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, այս պահին փորձում է հասկանալ, թե առաջնային ինչ գործառույթներ կան, որոնք անհետաձգելի են և պետք է իրականացնի։ Sputnik Արմենիայի հարցին, թե նախագահի լիազորությունների շրջանակում կա արդյոք որևէ օրենք կամ որոշում, որն առաջիկայում կհրապարակվի, Սիմոնյանը նշեց, որ դեռ չգիտի։
«Այսօր աշխատակազմի հետ եմ ծանոթացել, շրջել եմ շենքով, ծանոթացել եմ պայմաններին, ուզում եմ հասկանալ, թե այս պահին ինչ գործառույթներ կան, որոնք անհետաձգելի են։ Այժմ այդ հարցերով եմ զբաղված»,– ասաց Սիմոնյանը ԱԺ–ում։
Նա շեշտեց, որ միաժամանակ ԱԺ նախագահ և ՀՀ նախագահի պարտականությունները կատարելու առումով օրենսդրական բացթողում կա։
«Չգիտեմ` այստեղ լինեմ, թե այնտեղ։ Շարունակում եմ ԱԺ պատգամավոր լինել։ Ինձ ավելի հոգեհարազատ է այստեղ (նկատի ունի ՀՀ ազգային ժողովը` խմբ.)։ Երևի օրվա մի մասն այնտեղ կանցկացնեմ, սակայն հիմնականում այստեղ կլինեմ, որովհետև տեսնում եմ ինձ այստեղ ու ուզում եմ շարունակել լինել պատգամավոր։ Ասում են, որ այս պահին քվեարկելու իրավունք չունեմ, թեպետ չեմ դադարում լինել պատգամավոր, օրենսդրական առումով այդքան էլ կարգավորված չէ»,– ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Վարշավան ՀՕՊ շարժական համակարգեր, ԱԹՍ-ներ, հրետանային զինամթերք կտրամադրի Ուկրաինային
Մեծ Բրիտանիան, Լեհաստանը եւ Ուկրաինան աշխատում են իրենց եռակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ «հերթական ռուսա...
«Ռուսաստանը միշտ համեմատվել է արջի հետ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սպիտակ տան մամուլի քարտուղար...