Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է թուրք-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը, որը կոչվում է «Շուշիի հռչակագիր», և որը Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 2021թ. ամռանը: Ըստ Report-ի՝ այն ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն ու համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։
Հիշեցնենք՝ ամռանտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինեի ընկերակցությամբ ժամանել էր Ադրբեջան: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ հանդիպման ժամանակ ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին»:
Հատկանշական է, որ օկուպանտներն այդ հռչակագիրն անվանել են հայկական բերդաքաղաք Շուշիի անունով։
|
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...