Հարավային Կորեայի նախագահը կոչով դիմել է Հյուսիսային Կորեային
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժէ Ինը կիրակի Ազգային Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել ԿԺԴՀ-ին դադարել տարածաշրջանում լարվածություն ստեղծել ու պատասխանել է երկխոսությունը վերականգնելու կոչերին: Հարավային Կորեայի առաջնորդի հայտարարությունն արվել է Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռային արձակմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap-ը:
Ինչպես նշել է երկրի ղեկավարը, Հյուսիսային Կորեայից հերթական հրթիռային արձակումը մարտահրավեր է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու, ինչպես նաեւ միջազգային հանրության դիվանագիտական ջանքերի համար»: Նա ընդգծել է, որ արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւը:
Բացի այդ, Հարավային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մոտենում է միջուկային փորձարկումների մասին մորատորիումի խախտմանը՝ արձակելով բալիստիկ հրթիռներ: «Հյուսիսային Կորեան առ այսօր պահպանում էր միջուկային փորձարկումների եւ միջին հեռավորության բալիստիկ հրթիռներ արձակելու մորատորիումը, երկխոսելու պատրաստակամություն էր հայտնում: Սակայն մենք կարող ենք համարել, որ կատարելով արձակումը՝ նրանք (ԿԺԴՀ-ն) մոտեցել են մորատորիումից հրաժարմանը»,-գործակալությունը մեջբերում է Մուն Չժէ Ինի խոսքերը:
Ավելի վաղ Yonhap գործակալությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան չբացահայտված արկ է արձակել Չագանդո նահանգից: Հարավային Կորեայի շտաբերի ղեկավարների կոմիտեում հայտարարել են, որ հետեւում են Հյուսիսային Կորեայում համապատասխան տեղաշարժին:
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի երկրի ար...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...