Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել գազի լրացուցիչ ծավալներ ուղարկել Եվրոպա, եթե ՌԴ-ից խափանումներ լինեն
Ադրբեջանը պատրաստ է արտակարգ իրավիճակում հավելյալ գազ մատակարարել Եվրոպային, եթե մատակարարումները խախտվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում տիրող լարվածության պատճառով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտաիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:
«Թեև հավելյալ մատակարարումները բավական չեն լինի գլխավոր մատակարար Ռուսաստանին փոխարինելու համար, էներգակրիչներով հարուստ երկիրը կարող է ավելի մեծ ծավալներ ուղարկել մայրցամաք»,- ասել է Սուլեյմանովը:
Հիշեցնենք, որ Financial Times-ի տվյալներով՝ Եվրամիությունը մտադիր է հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
Տիգրան Աբրահամյանը՝ ԵԽԽՎ-ում, Հայկ Մամիջանյանի՝ ՀՀ «աննախադեպ ժողովրդավարությունը փաստող» բանաձևին դեմ քվեարկելու մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն իշխանությունները, որոնք Ար...
Ղազախստանի նախագահն ասել է, թե ինչու էին ահաբեկիչներն Ալմաթիում
Հունվարյան անկարգությունների ժամանակ ահաբեկիչներն Ալմաթիում շահագրգռված էին գրոհել կառավարական շենքերը, որ առգրավեն քրեա...
«Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը՝ Հայկ Մամիջանյանի՝ դեմ քվեարկելու մասին
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պ...