Ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին կալանավորվել է Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով

Ամերիկայի քաղաքացի Անդրե Խաչատուրյանը կալանավորվել է Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով, նա պահվում է №7 մեկուսարանում, ՌԻԱ Նովոստիին է ասել Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը։

Խաչատուրյանի խոսքով` նա ԱՄՆ–ից Հայաստան էր մեկնում, 2021 թվականի դեկտեմբերի 26-ին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում, նրա մոտ հայտնաբերել են GLOK-17 ատրճանակ և փամփուշտներ։

«Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության մասին հոդվածով (ՔՕ 226.1-րդ հոդվածի 1 մաս)։ Մեղքը նա չի ընդունում, ասում է, որ նախկինում անվտանգությամբ զբաղվող ընկերության աշխատակից է եղել և զենքի ամերիկյան թույլտվություն է ունեցել», – ասել է զրուցակիցը։

Կիմը հավելել է, որ Խաչատուրյանը դժվարությամբ է հաղորդակցվում անձնակազմի և բանտախցի «ընկերների» հետ, քանի որ միայն անգլերեն և հայերեն է խոսում։

 

Քաղաքականություն

Պատահարներ