Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ էկոնոմիկայի նախարար
Տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները։
«Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,-ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, բացի այդ՝ հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս, Քերոբյանն արձագանքեց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտո...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...