ՌԴ ԱԳՆ-ն` ՆԱՏՕ-ից հնչող հայտարարությունների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վաղուց կորցրել է իրականության հետ կապը, դժվար է նրա հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը արևելյան թևում ռազմական ներկայության հնարավոր ավելացման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Գիտեք, ես վաղուց չեմ դիտարկում նրա հայտարարությունները, իմ կարծիքով՝ նա արդեն կորցրել է իրականության հետ կապը»,- ասել է Լավրովը։
Երկուշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստության են բերում ուժերը և «ուղարկում են լրացուցիչ նավեր և կործանիչներ՝ տեղակայելու Արևելյան Եվրոպայում՝ ուժեղացնելով դաշնակիցների զսպումն ու պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմական ուժը Ուկրաինայում և նրա շրջակայքում»:
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսա...
Ալիևը հայտարարություն է արել
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտ...
«Արևմուտքը միասնական է, ՌԴ-ի համար գինը շատ բարձր կլինի, եթե հարձակվի Ուկրաինայի վրա». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը hայտարարել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կա «շատ ամուր միասնություն»՝ Ռուսաստան-Ո...