Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը
ԱՄՆ-ի ռազմական օգնության երկրորդ խմբաքանակն է հասել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր թվիթերյան էջում։
Ավելի քան 80 տոննա սպառազինությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում։
Ըստ լուսանկարների՝ խմբաքանակում ներառված են մեկանգամյա օգտագործման ձեռքի նռնականետեր (M141 Bunker Defeat Munition):
Օրերս ուղարկվել էր 200 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակը՝ մոտ 91 հազար կգ մահաբեր զենքով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան Արևմուտքի կողմից ընկալվում է որպես ազդեցության գործիք՝ տարածաշրջանում իր շահերը խթանելու, իրադրությունն ապակայունացնելու, որոշ գործընթացների վրա ազդելու և Ռուսաստանին մեղադրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնց թիվն անցնում է 2 հազարը, փակել են ճանապարհը
Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյա...
Ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիք․ Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին
«Անցյալից եք խոսում, խրամատներից եք խոսում, Դուք առաջնագիծ գնացե՞լ եք ընդհանրապես: Դուք ծառայե՞լ եք իսկապես: Չե՛ք ծառայե...
Երբ կինս խորհուրդ է տալիս, չեմ լսում, հետո պարզվում է՝ սխալվել եմ. Վանեցյան
«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»: «Մերձքաղ...