Իսպանիայի վարչապետն անդրադարձել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին, նախարարն ասել է. «Մենք պետք է հարցնենք Շվեդիային և Ֆինլանդիային»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այժմ այդ սցենարը չի դիտարկվում»։
Ալբարեսը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին, սակայն վստահեցրել է, որ Արևմուտքը «պատրաստ է ցանկացած անկանխատեսելի հանգամանքների»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է արդեն 2022 թվականին ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ պայմանները։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին՝ ամրագրելով դաշինքին միանալու Ուկրաինայի ցանկությունը։ Երկիրը նաև ստացել է Ընդլայնված հնարավորությունների բլոկի գործընկերոջ կարգավիճակ։
2021 թվականի հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները ամփոփիչ հայտարարության մեջ նշել են, որ Ուկրաինան և Վրաստանը ապագայում կարող են դառնալ դաշինքի անդամներ։ Ընդ որում, կոմյունիկեում ոչինչ չի ասվում այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ժամկետների, ինչպես նաև նրանց անդամակցության գործողությունների ծրագրեր տրամադրելու հեռանկարի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիան հայտնել է այն մարդու անունը, որին «Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում իշխանության բերել»
Մեծ Բրիտանիան, հիմնվելով իր հետախուզական տվյալների վրա, Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին...
Ղրիմի և Պուտինի մասին խոսքերից հետո Գերմանիայի ՌԾՈՒ հրամանատարը հրաժարական է տվել
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ընդունել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շոնբա...
Հրվ. Կորեան մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին միլիոնավոր դոլարների ունեցած պարտքը
Հարավային Կորեայի կառավարությունը մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին 18 մլն դոլարի չափով ունեցած պարտքը։ Այս մասին ասվում է Հարավային...
Չինաստանն արձագանքել է Bloomberg-ին. արդյո՞ք Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա
Ռուսաստանում Չինաստանի դեսպանատունը հերքել է Bloomberg հանդեսի տարածած տեղեկությունն առ այն, որ Չինաստանի նախագահ Սի Ծին...