Ղրիմի և Պուտինի մասին խոսքերից հետո Գերմանիայի ՌԾՈՒ հրամանատարը հրաժարական է տվել
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ընդունել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շոնբախի հրաժարականը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես հենց նոր խնդրեցի պաշտպանության դաշնային քարտուղարին անհապաղ ազատել ինձ նավատորմի հրամանատարի պարտականություններից»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
Փոխծովակալը նման քայլն անհրաժեշտ է համարել գերմանական ռազմածովային ուժերին, զինված ուժերին և հենց երկրին «հետագա վնասից» խուսափելու համար։
«Դաշնային նախարարն ընդունել է իմ խնդրանքը»,- ասել է զինվորականը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Հնդկաստանում, Շոնբախն ասել էր, որ «Ղրիմի թերակղզին չկա», այսինքն՝ այն չի վերադառնա Ուկրաինային։ Փոխծովակալը անհեթեթություն է անվանել նաև Ռուսաստանին ուղղված Արևմուտքի մեղադրանքները՝ ուկրաինական ուղղությամբ ապակայունացման նախապատրաստվելու համար։ Բացի այդ, փոխծովակալն ասել է, որ Հնդկաստանին և Գերմանիային Ռուսաստանը պետք է Չինաստանին դիմակայելու համար՝ նշելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է «հավասար հիմունքներով հարգանք» ունենալ Արևմուտքից և «նրան հեշտ է տալ հարգանք, որը նա պահանջում է, և որին, հավանաբար, արժանի է»:
Ավելի ուշ Շոնբախն այդ հայտարարություններն անվանել է «ակնհայտ սխալ» և «չմտածված, սխալ գնահատված այս իրավիճակում»։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիան հայտնել է այն մարդու անունը, որին «Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում իշխանության բերել»
Մեծ Բրիտանիան, հիմնվելով իր հետախուզական տվյալների վրա, Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին...
Հրվ. Կորեան մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին միլիոնավոր դոլարների ունեցած պարտքը
Հարավային Կորեայի կառավարությունը մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին 18 մլն դոլարի չափով ունեցած պարտքը։ Այս մասին ասվում է Հարավային...
Չինաստանն արձագանքել է Bloomberg-ին. արդյո՞ք Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա
Ռուսաստանում Չինաստանի դեսպանատունը հերքել է Bloomberg հանդեսի տարածած տեղեկությունն առ այն, որ Չինաստանի նախագահ Սի Ծին...
Թալիբները Եվրոպա են մեկնել բանակցությունների
«Թալիբան» շարժման պատվիրակությունը ժամանել է Օսլո` արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, փոխանցում է...