Մեծ Բրիտանիան հայտնել է այն մարդու անունը, որին «Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում իշխանության բերել»
Մեծ Բրիտանիան, հիմնվելով իր հետախուզական տվյալների վրա, Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում Կրեմլի թեկնածու է անվանել Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևին, գրում է Daily Mail-ն։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարության մեջ ասել է, որ «այսօր հրապարակված տեղեկատվությունը լույս է սփռում Ռուսաստանի գործողությունների ծավալի վրա, որոնք ուղղված են Ուկրաինային տապալելուն և պատկերացում են տալիս Կրեմլի մտածելակերպի մասին»:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Ուկրաինայի վերաբերյալ իբր Մոսկվայում կառուցվող ծրագրերի մասին, բրիտանացի գործընկերներին կոչ է արել դադարեցնել սադրանքները։
«Բրիտանական ԱԳՆ-ի տարածած ապատեղեկատվությունը ևս մեկ վկայություն է, որ ՆԱՏՕ-ի երկրներն են՝ անգլո-սաքսոնների գլխավորությամբ, որոնք սրում են լարվածությունը Ուկրաինայի շուրջ։
Կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին դադարեցնել սադրիչ գործողությունները, դադարեցնել անհեթեթություն տարածելը և կենտրոնանալ թաթար-մոնղոլական լծի պատմության ուսումնասիրության վրա»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Ղրիմի և Պուտինի մասին խոսքերից հետո Գերմանիայի ՌԾՈՒ հրամանատարը հրաժարական է տվել
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ընդունել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շոնբա...
Հրվ. Կորեան մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին միլիոնավոր դոլարների ունեցած պարտքը
Հարավային Կորեայի կառավարությունը մարել է Իրանի՝ ՄԱԿ-ին 18 մլն դոլարի չափով ունեցած պարտքը։ Այս մասին ասվում է Հարավային...
Չինաստանն արձագանքել է Bloomberg-ին. արդյո՞ք Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա
Ռուսաստանում Չինաստանի դեսպանատունը հերքել է Bloomberg հանդեսի տարածած տեղեկությունն առ այն, որ Չինաստանի նախագահ Սի Ծին...
Թալիբները Եվրոպա են մեկնել բանակցությունների
«Թալիբան» շարժման պատվիրակությունը ժամանել է Օսլո` արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, փոխանցում է...