Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Թուրքիայի ղեկավարի գրասենյակին հղումով։
Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Մինչդեռ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։
«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում Թուրքիայում անցկացնել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը...
Արեգնազ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին
Աժ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը անդրադարձել է Սուրեն Պապիկյանի հարսանիքին՝ մասնավորապես նշելով․ «Սուրեն Պապիկյանի հարսա...
Ուկրաինացի դիվերսանտները Դոնբասի շփման գծից առևանգել են Լուգանսկի պաշտպանության վարչության աշխատակցին
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հայտնել...