Եմենի բանտն ավիահարվածների է ենթարկվել. կան զոհեր ու վիրավորներ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածները Եմենի բանտում առնվազն 87 մարդու կյանք են խլել, ևս 226-ը վիրավորվել են: Այս մասին հայտարարել է հուսիթների կառավարությունում առողջապահության փոխնախարար Նաջիբ Ալ-Կուբատին։
Հունվարի 21-ին տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ դաշինքի մարտական ավիացիան ռմբակոծել է Եմենի Սաադա նահանգում գտնվող ուղղիչ հիմնարկը: Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը հայտնել էր, որ ավիահարվածի հետևանքով զոհվել է 70 և վիրավորվել՝ շուրջ 140 մարդ: Անցած գիշեր կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է իր մասնակցությունը հարձակմանը՝ այդ մասին բոլոր հաղորդագրություններն անվանելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։
Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014-ի օգոստոսից։ Առճակատումն ուժեղացել Է 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով աջակցել այն զինված ուժերին, որոնք հավատարիմ են նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին: Պատերազմը հանգեցրել է աշխարհի խոշորագույն հումանիտար ճգնաժամի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 մլն եմենցիներ՝ հանրապետության բնակչության մոտ 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունեն, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 4 մլն-ը:
Նմանատիպ հոդվածներ
500 ատոմային ռումբ. Ավստրալիայում հրաբխի պայթյունի հզորությունն է գնահատվել
NASA-ի հետազոտողները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում (Ավստրալիա) Տոնգա նահանգի Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ կղզում հրաբխի...
Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա
Սև ծովում հրդեհ է բռնկվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող և 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի շարժիչա...
Փրկարարներն օգնության են հասել մոլորված Ֆրանսիացիներին
Հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկան-Շիրակամուտ ճանա...
Ստամբուլում միկրոավտոբուս է շրջվել. կան վիրավորներ
Թուրքիայի Ստամբուլ նահանգում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն։ Ըստ տեղեկություննե...