Ճանապարհները՝ Հայաստանում․ թարմացված

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի ( Մարտունի-Վարդենիս՝ ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։

 

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

 

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 

Քաղաքականություն