Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում․ Բայդեն
Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում, եւ Մոսկվան թանկ գին կվճարի նման գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Ինչպես փոխանցում է AP-ը, սա Սպիտակ տան վերջին փորձն էր՝ պարզաբանելու Բայդենի մեկնաբանությունները մեկ օր առաջ, երբ նա ենթադրում էր, որ Ռուսաստանի «ոչ նշանակալի ներխուժումը» Ուկրաինա կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ավելի կշռադատված պատասխանին:
Բախվելով հանրապետական օրենսդիրների եւ ուկրաինացի պաշտոնյաների քննադատությունների ալիքին՝ Բայդենը փորձել է պարզաբանել իր արտահայտությունները Սպիտակ տան ներքին քաղաքականությանը նվիրված հանդիպման ժամանակ։
«Ես բացարձակապես անկեղծ եմ եղել նախագահ Պուտինի հետ։ Եթե ռուսական ստորաբաժանումները հատեն Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ներխուժումը կարժանանա «կոշտ եւ համակարգված տնտեսական պատասխանի»։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...