Քաղաքականություն
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում պատահաբա�…
| Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Նրանց զրույցի մանրամասները մի կողմ թողնենք, առավել ևս, որ դրա բովանդակությունն էլ հաճելի չի կարող լինել։ Բայց իսկապես չեմ նախանձում ՀՀ իրավապահ մարմինների գործող դատավարական ղեկավարին, ով սեփական աչքով տեսնում է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» դարձած իր նախկին ղեկավարի՝ այդպիսի ընդունելությունը դաշնակից պետության իրավապահ մարմինների կողմից և «հետախուզվողին» հանդիպում է այդպիսի միջավայրում։ Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»։ |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար նոր կանոններ կարող են սահմանվել. Զբոսաշրջության կոմիտե
Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Հայաստանի ԲՏԱՆ-ի և Հնդկաստանի ՊՆ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից երկխոսության առաջարկի պատասխան ստանալու մասին
5.0