Ով է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահը. մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: 15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:
2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։
Վերջին երկու տարիներն անց է կացրել Տորոնտոյում որպես անհատ ձեռնարկատեր եւ որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում:
Ստանձնելով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սիսիան պատրաստ է ջանքեր ներդնել Հայաստանն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա տեղակայելու համար՝ ի ցույց դնելով Հայաստանի գեղեցկությունը, ինքնատիպությունը և գրավչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...