Կրեմլից պատասխանել են Ռուսաստանի հասցեին Բայդենի սպառնալիքներին
Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող հայտարարությունները, թե Մոսկվան պետք է վճարի որոշ հիպոթետիկ գործողությունների համար, հնչում են նախանձելի վստահությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ի կողմից պատրաստվել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ռուսական բանկերը չեն կարողանա գործարքներ իրականացնել դոլարով։
«Ամեն օր հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով և նախազգուշացումներով, որ Ռուսաստանը պետք է թանկ գին վճարի որոշ հիպոթետիկ գործողությունների համար, դրանք հնչում են միջին փորձագիտական մակարդակից մինչև պետության ղեկավարի ամենաբարձր մակարդակ։ Նրանք բազմիցս արձագանքել են նման հայտարարություններին։ «Չեմ կարծում, որ պետք է շարունակել մեկնաբանություն տալ, քանի որ հայտարարությունները իրականում կրկնվում են», - ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...