Սերժ Սարգսյանը չի մտքափոխվել․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տեղեկացնում է․ «Չի եղել որոշված ասուլիս,որը դարձել է հարցազրույց։
Եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր եւ լավագույն ձեւաչափն ընտրվել է հարցազրույցը։
Այսօր աչքովս ընկավ մի լուր,որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։
Բնական եմ համարում այն, որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ եւ նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։
Բայց մի կարեւոր ճշգրտում։
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։
Սերժ Սարգսյանը չի մտքափոխվել։
Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարեւոր խնդիրների եւ մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն եւ համապարփակ:
Ուստի, հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձեւերից ընտրել հարցազրույցի ձեւաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...