Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու տարաձայնությունները

Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 


«Նախագահ Էրդողանը երկու առաջնորդներին (Ռուսաստանի և Ուկրաինայի. խմբ.) հրավիրել է Թուրքիա և առաջարկել է հանդիպում անցկացնել նրանց միջև առկա խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար։ Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր ստանձնել, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած լարվածությունը», - ասել է Քալընը։ 

Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Ուկրաինա։ 
«Միևնույն ժամանակ մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ, որպեսզի խուսափենք ցանկացած ռազմական գործողություններից, որոնք լուրջ հետևանքներ կունենան»,– ավելացրել է Էրդողանի ներկայացուցիչը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ