Արդյո՞ք Ադրբեջանն իրավունք ունի վերահսկել տեղաշարժը Լաչինի միջանցքում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է
Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը, ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցմանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության, թե իրենք ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը:
«Առավոտ»-ի հարցը
2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝ չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիեւի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված խաղաղապահ զորամիավորման ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ: Հիշեցնելով Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) այցը Արցախ՝ նա հայտարարել է, որ «Լաչինի միջանացքը գտնվում է մեր վերահսկողության տակ: Դուք եղել եք Շուշիում, և դա տեսել եք: Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Ուստի նմանատիպ դեպքերը միանգամայն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»:
Խնդրում ենք մեկնաբանել՝ արդյո՞ք նախագահ Ալիևի տվյալ պնդումը հիմնավորված է, հաշվի առնելով, որ համաձայն «2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության»՝ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորամիավորման կողմից 5 տարի ժամկետով: Իսկապե՞ս ադրբեջանական կողմն իրավունք ունի թույլատրել կամ արգելել տեղաշարժը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղաշարժը:
Ռուսաստանի ԱԳՆ պատասխանը
Հիշեցնենք, որ Ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության: Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
ՔՊ պատգամավորները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար. ովքեր են նրանք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փ...
Բայրամովը հայտարարություն է արել՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Բաքուն, առանց նախապայմանների, աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Ա...
Անկարան հայ-թուրքական բանակցությունները չի ցանկանում երրորդ երկրում անցկացնել
Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է...